ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Զինվորական բժիշկները կմիավորվեն մեկ կառույցում
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մասնակցեց «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության անդրանիկ ժողովին: Նորաստեղծ կառույցի նպատակն է արդիականացնել և զարգացնել ռազմական առողջապահությունը:
«Հարգելի պարոնայք, գեներալներ, սպաներ, հարգելի գործընկներ, այսօր հիշարժան և կարևոր օր է բժշկական հասարակության համար: Ստեղծվում է մի նոր, նեղ մասնագիտացում ունեցող կառույց, որը կոչված է զարգացնելու ռազմական բժշկությունը»,- նշեց Արմեն Մուրադյանը:
Նրա գնահատմամբ` նախաձեռնող խմբի երկարատև աշխատանքի շնորհիվ ստեղծվել է մի նոր բժշկական-հասարակական կառույց, որի գործունեության ոլորտներն ու նպատակները խիստ կարևոր և արդիական են հայկական առողջապահական համակարգի, հատկապես ռազմական բժշկության համար:
Արցախյան հերոսամարտի հաղթական ավարտից հետո անցել է մոտ 20 տարի, նախարարի խոսքով` հրադադարից հետո էլ երկրի պաշտպանունակության բարձրացմանն ուղղված բոլոր միջոցառումները եղել են և կլինեն Հայաստանի Հանրապետության ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում:
«Ռազմական բժշկությունը մեծ վերելք է ապրել և այսօր այն կայացած ծառայություն է մեր երկրում»,- ընդգծեց առողջապահության նախարարը:
Նրա գնահատմամբ` անցած պատերազմը մեկ անգամ ևս վերհանեց այն կարևոր մարտական, բարոյական և մարդասիրական խնդիրները, որոնք դրված են երկրի առողջապահական համակարգի և հատկապես ռազմական բժշկության առջև:
Արմեն Մուրադյանը նշեց, որ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության գործունեությունը կխթանի նաև ռազմական բժշկության գիտական կողմի զարգացումը և հնարավորություն կընձեռի ոլորտի ներկայացուցիչներին գիտության մեջ ժամանակին համընթաց քայլելու:
Նա հավաստիացրեց, որ ՀՀ առողջապահության նախարարության ղեկավարությունը մշտական ուշադրության կենտրոնում է պահում երկրի պաշտպանունակությանն ուղղված միջոցառումների կատարումը, հատկապես` համագործակցությանը ՀՀ պաշտպանության նախարարության ու ռազմաբժշկական վարչության հետ:
Ելույթի ավարտին նախարարն արդյունավետ աշխատանք մաղթելով կառույցին` վստահեցրեց, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը կաջակցի հասարակական կազմակերպությանն ամեն նոր ու առաջավոր ձեռնարկների իրականացմանը:
Միջոցառմանը ներկա էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը, զինվորականներ, հասարակական գործիչներ:
Նորաստեղծ հասարակական կազմակերպությունը ղեկավարելու է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Ռուզաննա Խաչատրյանը:
«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական ոչ առևտրային կազմակերպությունը, մասնակիցների կարծիքով, կնպաստի հասարակության մեջ ռազմական բժիշկների դերի արժևորմանը, նոր մոտեցումների քննարկմանը, ինչպես նաև փորձի փոխանակմանը:
30.05.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
14.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







